Բժիշկը պատմել է, թե ինչպես կարելի է արևային լոգանք ընդունել՝ առանց առողջությանը վնաս պատճառելու
Արևային լոգանքով առողջությունն ամրապնդելու համար մեծահասակին անհրաժեշտ է 15-20 րոպե, և անհրաժեշտ է սկսել օրական հինգ րոպեից: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի մեծահասակների առաջնային բժշկասանիտարական օգնության գծով գլխավոր արտահաստիքային մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը:
«Արևը նպաստում է մարմնի համար կարևոր D վիտամինի արտադրմանը: Հետևաբար արևի տակ լինելն օգտակար է: Կարևոր է, սակայն, չչարաշահել դա, որպեսզի չառաջանա ջերմային հարված և այրվածք: Արևի լոգանքով առողջությունն ամրապնդելու համար մեծահասակներին օրական անհրաժեշտ է 15-20 րոպե, և անհրաժեշտ է սկսվի 5 րոպեից: Եթե հանգստանում եք ծովի ափին, ապա մնացած ժամանակն անցկացրեք ծածկի տակ»,- ասել է Տյաժելնիկովը:
Ըստ նրա՝ ամենաշոգ ժամերին պետք չէ գտնվել արևի տակ. ավելի լավ է ընտրել առավոտյան և երեկոյան ժամերը:
Բժիշկը հավելել է, որ զբոսանքների ժամանակ անհրաժեշտ է ամառային գլխարկներ կրել և թեթև, գերադասելի է բաց գույնի հագուստ: