Իրանը միջուկային զենք չի ստեղծի. այն տեղ չունի երկրի պաշտպանական ռազմավարության մեջ․ Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին երդմնակալության պաշտոնական արարողության ժամանակ վստահեցրել է, որ իր երկիրը չի ստեղծելու միջուկային զենք:
«Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ է, և, համաձայն գերագույն առաջնորդի ֆեթվայի, միջուկային զենքն արգելված է, այն տեղ չունի երկրի պաշտպանական ռազմավարության մեջ»,- ասել է նա: