ԱՄՆ-ի հավաքականը` ԿՕՆԿԱԿԱՖ-ի գավաթակիր (Տեսանյութ)
Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը դարձել է ԿՕՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի հաղթող:
Լաս Վեգասում տեղի ունեցած եզրափակիչում ամերիկացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել են Մեքսիկայի հավաքականին: Միակ գոլը 117-րդ րոպեին խփել է ամերիկյան «Ատլանտա Յունայթեդի» 24-ամյա պաշտպան Մայլս Ռոբինսոնը:
ԱՄՆ-ի հավաքականը 7-րդ անգամ է հաղթել այս մրցաշարում: Այդ ցուցանիշով ռեկորդակիր է Մեքսիկայի հավաքականը, որը նվաճել է 11 տիտղոս:
Տեսանյութը՝ այստեղ:
Լուսանկարը՝ այս հղումով: