Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը այսօր մենամարտում է ադրեջանցու հետ
Եվրոպական խաղերի չեմպիոն 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում այսօր՝ հուլիսի 31-ին, կմենամարտի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ։
Բաչկովի մենամարտի մեկնարկը նախատեսված է առավոտյան 07:35-ին:
Չալաբիևը 2013 թվականի աշխարհի չեմպիոն է: Նա նախկինում հանդես է եկել 56 կգ քաշային կարգում, և 2016 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Սամսունում հաղթել է Արամ Ավագյանին։
Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում։ Հայ բռնցքամարտիկը հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին։ Գյումրեցի մարզիկը բոլոր ռաունդներում նախաձեռնողի դերում էր, իսկ առաջին և երկրորդ ռաունդներում նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին:
Հուլիսի 31-ին Բաչկովը կլինի Հայաստանի միակ ներկայացուցիչը Տոկիոյի Օլիմպիական խաղերում: