Թուրքիան չի պատրաստվում ընդունել հազարավոր աֆղան փախստականների. երկրի ԱԳՆ խոսնակ
Թուրքիան չի պատրաստվում ստանձնել միջազգային պարտավորություններ և ընդունել հազարավոր աֆղան փախստականների, ովքեր որոշել են լքել իրենց երկիրը ՝ այնտեղ տիրող իրավիճակի սրման պատճառով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տանջու Բիլգիչը, գրեւմ է Kp.ru-ն:
Նրա խոսքով ՝ Անկարան «զարմացած է՝ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարությամբ, որը Թուրքիան անվանել է ամենահարմար վայրը աֆղան փախստականների համար»:
«Թուրքիան ոչ մի դեպքում չի ստանձնի երրորդ երկրների միջազգային պարտավորությունները և չի ընդունի միգրացիայի նոր ալիք: Մենք այդ մասին տեղեկացնում ենք մեր բոլոր գործընկերներին բոլոր մակարդակներում»,- ասել է նա: