Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան Ալիևի հետ նոր պայմանավորվածությունների հետևանք է, քիչ հավանական է, որ այն վերածվի լայնամասշտաբ պատերազմի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընտրություններից ուղիղ մեկ ամիս անց Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի հետ ունեցած նոր պայմանավորվածությունների հետևանք է։ Իշխանական աղբյուրները քիչ հավանական են համարում, որ այն կվերածվի լայնամասշտաբ պատերազմի։ Դեռ ընտրություններից առաջ ակտիվորեն քննարկվում էր Տավուշի անկլավների, Տիգրանաշենը՝ Քյարքին հանձնելու հեռանկարը, Մեղրիի ճանմապարհաշինությանը, ինչպես նաև սահմանագծման և սահմանազատման աշխատանքների մեկնարկի հարցը։
Չի բացառվում, որ կողմերը վերջնական համաձայնության չեն եկել, և Ադրբեջանը ճնշման միջոցով փորձում է ստանալ ուզածը, սակայն միանգամայն հնարավոր է, որ համաձայնությունը, իրականում, կայացել է պարզապես լարում առաջացնելու Նիկոլ Փաշինյանը ռիսկ չի անում նոր զիջումների գնալ և արցախյան պատերազմի պես լարվածությունը կհասնի պիկին, որպեսզի հետո արդարանա՝ եթե չզիջեի, մի ամբողջ ժողովուրդ կարող էր ոչնչանալ, ես 2 մլն մարդու փրկեցի լայնամասշտաբ պատերազմից։
Հիշեցնենք, որ անցած գիշեր Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ լարվածություն է առաջացել, հակառակորդն անգամ ականանետ է կիրառել»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։