Թուրքիան հատուկ տեխնիկա է հանձնել Վրաստանի ՊՆ-ին
Թուրքիան տեխնիկական սպասարկման մեքենաներ է հանձնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Այս մասին տեղեկացնում է Грузия онлайн պորտալը` հղում տալով Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Նախարարության տվյալներով, Վրաստանի պաշտպանության նախարար Ջենաշեր Բուրչուլաձեն, պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին և Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը ներկա են գտնվել տեխնիկական սարքավորումները Օրխևիում գտնվող ավտոմոբիլային բազա տեղափոխման պաշտոնական միջոցառմանը:
Թուրքիայի Հանրապետության կառավարությունը Վրաստանի պաշտպանության ուժերին է նվիրել ռազմական տեխնիկայի խոշորագույն արտադրող BMC-ի 4 տեխնիկական մեքենա: Տեխնիկական սպասարկման համար 4 տրանսպորտային միջոցների մատակարարման մասին BMC-ի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի հոկտեմբերին: Այս սարքավորումների ընդհանուր արժեքը 866 400 ԱՄՆ դոլար է: