Երգչուհի Վալերիան ևս որոշել է հետևել Ալլա Պուգաչովայի օրինակին
Պրոդյուսեր Իոսիֆ Պրիխոժինը՝ երգչուհի Վալերիայի ամուսինը, խոստովանել է, որ ցանկանում է երեխա ունենալ Վալերիայից: Նա հայտարարել է, որ եթե առաջիկա 2 տարվա ընթացքում չստացվի երեխա ունենալ, ապա նրանք կդիմեն փոխնակ մոր օգնությանը:
Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի այդ քայլը շատերին է գրավել, քանի որ նմանատիպ ցանկությամբ էր հանդես եկել նաև երգչուհի Լոլիտան:
Վալերիայի ամուսնու խոսքով' երեխա ունենալու ժամանակ իրենք մտադիր են արձակուրդ վերցնել, որպեսզի վայելեն մայրության և հայրության բերկրանքը: Նա շատ է ցանկանում փոքրիկ ունենալ, որին ինքն անձամբ կխնամի: