Խաչատուր Սուքիասյանի եղբորը ձերբակալեցին
![](/timthumb.php?src=disc/19-07-21/e27d23fb6a22aa49daac565da720017c.jpg&w=450)
Տեղեկությունը հայտնեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։ Պաշտպանը հավելեց, որ ձերբակալությունը ապօրինի է, ինքը այժմ զբաղված է դրա բողոքարկմամբ։
«Մարդն իր ոտքով եկել, ներկայացել է ոստիկանություն, ձերբակալության հիմք ընդհանրապես չկա», - ասել է Միքայելյանը։
Նա մանրամասնել է, որ Սուքիասյանը դեռ չի էլ հարցաքննվել, բայց արդեն ձերբակալված է ու գտնվում է ձերբակալվածների պահման վայրում։
Հիշեցնենք` երեկ երեկոյան Ամիրյան 18 հասցեում մի քանի տղամարդիկ վիճաբանել էին, հարվածներ հասցրել միմյանց, ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Վնասվածք ստացած անձը 42 տարեկան է, ԱՄՆ քաղաքացի։ Ըստ ԶԼՄ–ների` նրա վրա կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։