«Նաիրին բարձրացնում է իշխող ուժի վարկանիշը». Ալեքսանդր Լապշին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կրկին անդրադարձել է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի ներկայացրած բացահայտումներին:
Նա ընդգծել է, որ այս աղմուկից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել են գովաբանել Հոխիկյանին և վատաբանել իրեն: Նա ծաղրել է ադրբեջանական մամուլը՝ ասելով, որ եթե նրանք ուզում էին, որ Լապշինին հայ հասարակությունն ատի, ոչ թե պետք է վատաբանեին, այլ գովեստի խոսքեր ասեին իր հասցեին:
«Իսկ եթե լուրջ, Նաիրին լավ մարդ է և լուրջ լրագրող. վաղուց եմ նրան ճանաչում: Հասկանում եմ, որ նա սարսափի մեջ է նրանից, ինչ եղել է Արցախում, և նա փորձում է ինչ-որ բան փոխել: Բայց ինձ թվում է, որ սխալ է քո ենթադրությունները որպես փաստեր փոխանցելը և նույնիսկ փորձել ինձ ներքաշել դրանում՝ որպես կողմնակի անձի:
Ցավոք, ես չեմ կարող հաստատել այն բաները, որոնք չեն եղել, նույնիսկ եթե Նաիրին հրապարակի ձայնագրություններ, որտեղ ես պատմում եմ, թե ինչպես եմ համալսարանում սիրախաղ անում յուրաքանչյուր հանդիպած աղջկա հետ, կամ որտեղ ես նախատում եմ Նիկոլին, կամ հայտնում եմ, որ ես չեմ վստահում ո՛չ Նիկոլականներին, ո՛չ Քոչարյանականներին: Եվ նույնիսկ եթե նա հրապարակի մի լուսանկար, որտեղ ես մերկ լողանում եմ, չնայած ... ես ազատ հայացքների տեր մարդ եմ»,- գրել է Լապշինը:
Բլոգերը նաև ընդգծել է, որ այս ամբողջ աղմուկը ոչ թե վնասում է Փաշինյանին, այլ միայն ամրապնդում է նրա դիրքերը. «Նաիրին բարձրացնում է իշխող ուժի վարկանիշը»,- ընդգծել է Լապշինը: