Դոնարուման կարող է ստանալ «Ոսկե գնդակը». Բուֆֆոն
Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կարծում է, որ իր հայրենակից Ջանլուիջի Դոնարուման ի զորու է նվաճել «Ոսկե գնդակը»։
Դոնարուման, որն օրեր առաջ տեղափոխվեց ՊՍԺ, Իտալիայի հավաքականի կազմում հաղթեց Եվրո-2020-ը և ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։
«Իմ կարծիքով՝ նա անշուշտ կարող է ստանալ «Ոսկե գնդակը»։ Իր որակների ու ցուցադրած խաղի համար Ջանլուիջին պիտի ձգտի «Ոսկե գնդակի»։
Դուք խոսում եք մի մարդու հետ, որին 18 տարեկանում ասել են․ «Ասում են, դուք կարող եք դառնալ պատմության մեջ երկրորդ ուժեղագույն դարպասապահը Յաշինից հետո»։ Ես պատասխանեցի․ «Իսկ ինչո՞ւ երկրորդը Յաշինից հետո։ Ո՞վ ասաց, որ չեմ կարող ամենաուժեղը լինել»։
Երբ երիտասարդ ես, նպատակդ պիտի լինի առավելագույնին ձգտելը։ Ջիջիոն անպայման պիտի անի դա»,- ասել է Բուֆֆոնը Sky Sport-ի հետ զրույցում։
Աղբյուր ArmSport.am