Կայացել է ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը
Հայաստանի Պաուերլիֆտինիգի ֆեդերացիան, Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, Գեղարքունիքի մարզում, անցկացրել է Հայաստանի Պաուերլիֆտինգի առաջնություն՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին։
Առաջնությանը մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի, սահմանամերձ համայնքների մարզիկներ, ինչպես նաև 44-օրյա պատերազմում հաշմանդամ դարձած Էրիկ Գրիգորյանը, Տիգրան Գրիգորյանը և Վահե Քալանթարյանը, ժամկետային զինծառայողներ և աղջիկներ։ Ի դեպ, գրանցվել են «Դյուցազնագրքի» ռեկորդներ, իսկ առաջնության բացարձակ հաղթող է դարձավ Արտյոմ Սոլոյանը, ով գրանցել է Հայաստանի ռեկորդ (187.5 կգ կշռող ծանրաձողով անելով պառկած սեղմում):
Նման մրցաշարի անցկացումը նպատակ ունի հետպատերազմական շրջանում նոր ուժ հաղորդել զինծառայողներին, բարձրացնել նրանց մարտական ոգին, հայտնում է Պաուերլիֆտինիգի ֆեդերացիան: