Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վերադառնում է Փյունիկ
Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը վերադառնում է «Փյունիկ», որի սանն է հանդիսանում։ Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին։
Ղազարյանի տեղափոխության մասին երևանյան ակումբը մոտ ժամանակներս պաշտոնապես կհայտարարի։
Հիշեցնենք՝ Ղազարյանը հայաստանյան կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն «Փյունիկի» կազմում՝ 2005-ից 2011 թվականներին։ Երևանյան թիմի կազմում Ղազարյանը 6 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 2 անգամ՝ Հայաստանի գավաթակիր, մեկ անգամ էլ սուպերգավաթակիր։
«Փյունիկն» այսօր ակնարկել է նոր տրանսֆերի մասին՝ նշելով՝ «Նա տուն է գալիս»։
Աղբյուր ArmSport.am