Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի հյուրանոցներից մեկում գազի պայթյունի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 3 մարդ
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի հյուրանոցներից մեկում գազի պայթյունի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 3 մարդ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին։
«Պայթյունը տեղի է ունեցել մասնավոր հյուրանոցի խոհանոցում, որի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 3 մարդ», - հայտնել է աղբյուրը և հավելել, որ ենթադրաբար մի կին մնացել է փլատակների տակ։
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող 4-հարկանի հյուրանոցում, որի հետևանքով վնասվել են նաև մոտակայքում կայանված մեքենաները։