Հայաստանի Մ–20 հավաքականը Երեւանում կմրցի Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի հետ
Բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները կանցկացվեն Երեւանում հուլիսի 13-18-ը։ Նախկին «Միկա» մարզապալատում Հայաստանի հավաքականը կմրցի Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի թիմերի հետ:
Աս տարի Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը փոխվել է։ Հայաստանի հավաքականը պետք է հանդես գար B դիվիզիոնում, սակայն առկա համաճարակի պատճառով որոշվել է առաջնությունն անցկացնել չելենջ-մրցաշարերի տեսքով՝ 5-6 թիմերից բաղկացած խմբերում, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։
Հայաստանի թիմի առաջին մրցակիցը հուլիսի 13–ին կլինի Շվեյցարիայի թիմը: Հանդիպումը կմեկնարկի 19։00–ին