Պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ասկերանի շրջանում և Ստեփանակերտում
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում և Ասկերանի շրջանի Խաչեն, Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում։
Պայթյունների ձայներ լսելու դեպքում նշված շրջանների բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։