Հայաստանն առաջին մեդալն ապահովեց բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
Հայաստանն առաջին մեդալն ապահովեց Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում:
1/4 եզրափակիչում իր մենամարտը հաղթանակով ավարտեց ու կիսաեզրափակիչ դուրս եկավ 46 կգ քաշային արցախցի Էրիկ Առուստամյանը:
Մեր մարզիկը շատ գրագետ մարտավարությամբ առավելության հասավ ռումինացի Դանիլ Միհայի նկատմամբ:
Էրիկը, հիշեցնենք, իր մեկնարկային մենամարտում նոկդաունի էր ենթարկել թուրք բռնցքամարտիկին։