Դասալիք պաշտոնյաները պետք է ազատվեն աշխատանքից. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաների ու նրանց զավակների հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ։
«Պաշտոնյաները պետք է ազատվեն պաշտոններից։ Միայն Մարտունու շրջանում է, որ կատարել են պարտավորությունները, Մարտակերտ, Ասկերան, դեռ չեմ լսել, որ որևէ մեկին ազատել եք փախուստի կամ դասալքության պատճառով»,-ասել է նա` հավելելով, որ հանձնարարել ԱԱԾ-ին հետևել, թե ինչով են զբաղված դպրոցի ու մանկապարտեզների տնօրենները, գլխավոր բժիշկները, նրանց ընտանիքների անդամները, որտեղ են եղել պատերազմի ընթացքում, ինչքանով է նպատակահարմար նրանց հետագա պաշտոնավարումը։
Հարությունյանը հանձնարարել է, որ 44–օրյա պատերազմի զորահավաքին չմասնակցած ու մարտական գործողություններից խուսափած քաղաքացիները չօգտվեն պետական աջակցության ծրագրերից։