Ռուսաստանի պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը
Ռուսաստանի պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը: Վիեննայում անցկացվող նիստին մասնակցելուց հրաժարումը վեհաժողովի անդամների կողմից կանոնակարգի խախտումն է եղել: Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը:
Այն կապված է Ուկրաինայի ու Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների գնահատականին վերաբերող բանաձևին, որն առաջարկել են ուկրաինացի պատվիրակները:
Ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ վեհաժողովը խախտել է կանոնակարգը, որի համաձայն որոշումը կայացվում է, եթե քվեարկում է վեհաժողովի բոլոր անդամների 2/3-ը, այլ՝ ոչ թե ներկա խորհրդարանականները: