Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանում այսօր՝ հուլիսի 6–ին, որոնումներն արդյունքում հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների որոնումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակվում են:
Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Որոնողական աշխատանքների արդյունքում՝ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ռազմական գործողությունների մասնակիցների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր 1596 աճյուն»,– ասվում է հաղորդագրության մեջ։