Հունիսին ընդամենը 8 ընտանիք է վերաբնակեցվել Արցախում
Հունիսի ընթացքում ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է
8 ընտանիք (թվով 39 մարդ)։
Շտաբի փոխանցմամբ, 10 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է:
Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 76 ընտանիք (թվով 376 մարդ)։