Փորձագետը նշել է՝ որն է Ռուսաստանի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը
Ռուսաստանի առաջ ծառացած հիմնական սպառնալիքներից մեկը տեղեկատվական հարձակումներն են, ապատեղեկատվությունը և զանգվածային գիտակցությունը շահարկելու Արևմուտքի փորձը, այսինքն՝ երկիրը ներսից «պայթեցնելու» փորձը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման կարծիք է հայտնել նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների հարցով խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն՝ մեկնաբանելով ազգային անվտագության ռազմավարության համապատասխան կետը:
Վերջինս ընդգծել է, որ չի թուլանում արտասահմանյան հետախուզության և հատուկ ծառայությունների ակտիվությունը, քարոզչական գործունեությունը մտադիր են ուժեղացել ահաբեկչական և ծայրահեղական միջազգային կազմակերպությունները, իսկ ոչ հավաստի տեղեկության տարածման համար լայնորեն օգտագործվում են համաշխարհային ինտերնետային ընկերությունների հնարավորությունները:
Անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների արագ զարգացման պատճառով աճում է քաղաքացիների, հասարակության և պետության անվտանգության սպառնալիքի առաջացման հավանականությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ավելի վաղ հաստատել է ՌԴ ազգային անվտանգության ռազմավարությունը, որում նշվում է, որ արտասահմանում և երկրի ներսում գործող ապակառուցողական ուժերը փորձում են օգտագործել սոցիալ-տնտեսական դժվարությունները բացասական սոցալական գործընթացներ խթանելու նպատակով: