Սրբուհի Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր Սրբուհի Արզումանյանին Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: