VAR համակարգը՝ Հայաստանի առաջնությունում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աշխատանքներ է սկսել Պրեմիեր լիգայում տեսակրկնապատկերների VAR համակարգը կիրառելու ուղղությամբ: Այդ մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ժողովի ընթացքում հայտնել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Սկսել ենք VAR համակարգի ներդրման աշխատանքները, այն կտևի 8-10 ամիս։ Հուսով ենք, որ արդեն 2022 թվականին կկարողանանք Հայաստանի առաջնության խաղերին փորձարկել VAR համակարգը։ Դա շատ բարդ գործընթաց է, որը կապված է ոչ միայն տեխնիկական միջոցների ձեռքբերման, այլ նաև մրցավարների վերապատրաստման և կրթության հետ։ Կարծում եմ՝ այն մեզ կօգնի ավելի լավ անցկացնել հաջորդ առաջնություններ»,- նշել է Արմեն Մելիքբեկյանը։
ՀՖՖ հերթական ժողովում քննարկվում են բազմաթիվ հարցեր: