Դերասանուհի Էլեն Ազնավուրյանն ամուսնացել է
Դերասանուհի Էլեն Ազնավուրյանն ու ընտրյալը՝ Բորիսը, երեկ ամուսնացել են։ Զույգը պսակադրվել է Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հետո խնջույքը շարունակել ռեստորաններից մեկում։
Էլենը իր ու ամուսնու մայրիկների համար երգել է Գոռ Եփրեմյանի և Սարգիս Ավետիսյանի «Մամ» ստեղծագործությունը, իսկ հետո ծաղիկներ նվիրել նրանց։
Էլենը հոր և դստեր պարն է պարել իր հայրիկի հետ Սոնա Ռուբենյանի «Մեր տնից նոր տուն» երգի ներքո։
Նշենք, որ Էլենն ու Բորիսը նշանվել էին Ամանորի գիշերը։ 2 տարի ընկերություն անելուց հետո սիրելին անակնկալ էր մատուցել դերասանուհուն։ Նրանք օրհնություն էին ստացել Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ և նախընտրել են պսակադրվել։
Tert.am Life-ի հետ զրույցում խոսելով իր և սիրելիի հարաբերությունների մասին՝ Էլենն ասել էր․ «Բորիսի մեջ առաջինն ինձ անմիջականությունը գրավեց, բայց սկզբում շատ պաշտոնական էր ինձ հետ շփվում: Ուղղակի զգացի, որ նա է այն միակը, ամեն ինչ անսպասելի եղավ»։