ՔՊ-ում թեժ քննարկումներ են. ով կլինի խմբակցության ղեկավարը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ քննարկումները շարունակվում են։ Այս պահին, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննարկվում է պաշտոնների հարցը, թե ովքեր պետք է գնան խորհրդարան, ովքեր՝ ոչ։
Եվ այժմ քննարկումներ են հատկապես խմբակցության ղեկավարի մասով, քանի որ Լիլիթ Մակունցի ագրեմանը հաստատվել է, և նա ամենաուշը հուլիսի սկզբին կնշանակվի ԱՄՆ֊ում ՀՀ դեսպան։ Եվ, ահա, այս պահին խմբակցության ղեկավարի հավանական թեկնածուն Արփի Դավոյանն է, ում թեկնածությունը մի մասի մոտ դժկամությամբ է ընդունվել, քանի որ նա կոնֆլիկտային անձնավորության համարում ունի, իսկ Լիլիթ Մակունցը ամեն հարցում կլորացնում էր սուր ծայրերը:
Կուսակցությունում մի մասն էլ կարծում է, թե խմբակցությունը պետք է տղամարդ ղեկավարի։ Սակայն Դավոյանի թեկնածությունն ամենահավանականն է։ Չի բացառվում՝ մերժվի Դավոյանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։