Երգչուհի Լոլիտան կհետևի Ալլա Պուգաչովայի օրինակին
Փոխնակ մայր դառնալը գնալով մոդայիկ է դառնում: Չնայած եկեղեցու դեմ լինելու ու որոշ մարդկանց մեղադրական վերաբերմունքին, Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը դիմել են այդ քայլին: Դրանից հետո շատերը սկսեցին մտածել այդ ուղղությամբ:
«Տեսնելով այդ զույգին ես հասկացա, որ ես դեռ 50 տարեկան եմ և ես դեռ ժամանակ ունեմ»,- հայտարարել է Լոլիտան: Լոլիտան այս մասին հայտարարել է առանց որևէ նախանձի նշույլի, քանի որ նա շատ ուրախ է Ալլա Պուգաչովա և Մաքսիմ Գալկին զույգի համար: Լոլիտայի ամուսինը' 38-ամյա Դմիտրի Իվանովը ևս չի թաքցրել իրենց ընտանիքին վերաբերվող մի շարք հարցեր:
«Ես Լոլիտային առաջարկել եմ դիմել փոխնակ մոր օգնությանը: Բայց նա գտնում է, որ պատրաստ է դիմել այդ քայլին: Ես, սակայն, նրան կհամոզեմ: Ես երազում եմ որդու մասին»,-ասել է Լոլիտայի ամուսինը: