Սլովակիա - Իսպանիա եւ Շվեդիա - Լեհաստան հանդիպումների լավագույն խաղացողները
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին տուրի Սլովակիա - Իսպանիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իսպանացիների ավագ, «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը Սեւիլիայում 5։0 հաշվով հաղթեց սլովակներին եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
E խմբի վերջին տուրի մյուս խաղում Շվեդիան 3։2 հաշվով հաղթել էր լեհերին։ Այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել շվեդների կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը, որը դարձել էր դուբլի հեղինակ։
Շվեդիան նույնպես փլեյ-օֆֆում է։ Սլովակիան ու Լեհաստանն ավարտեցին պայքարը։
Եվրո-2020, խմբային փուլ, երրորդ տուր
E խումբ
Սլովակիա - Իսպանիա՝ 0։5 (տեսանյութ), (Սևիլիա)
Մարտին Դուբրավկա, 30, ինքնագոլ, Էմերիկ Լապորտ, 45+3, Պաբլո Սարաբիա, 56, Ֆերան Տորես, 67, Յուրա Կուցկա, 71, ինքնագոլ
Չիրացրած 11մ՝ Ալվարո Մորատա (Իսպանիա)
Շվեդիա - Լեհաստան՝ 3։2 (տեսանյութ), (Սանկտ Պետերբուրգ)
Էմիլ Ֆորսբերգ, 2, 59, Վիկտոր Կլասոն, 90+4 - Ռոբերտ Լեւանդովսկի, 61, 84
Մրցաշարային դրություն. Շվեդիա՝ 7 միավոր, Իսպանիա՝ 5, Սլովակիա՝ 3, Լեհաստան՝ 1։