ԱՄՆ-ը սկսել է տանկեր եւ ռազմական տեխնիկա տեղափոխել Լեհաստան ու Լիտվա
ԱՄՆ-ի բանակի մեծ թվով տանկեր եւ զինտեխնիկա է ժամանում հոլանդական Ֆլիսինգեն նավահանգիստ, այնուհետեւ ուղղվում Լեհաստան եւ Լիտվա՝ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւն ամրապնդելու ջանքերի շրջանակներում, հաղորդում է Reuters-ը:
«Մոտ 1250 միավոր զինտեխնիկա է ժամանում այս նավահանգիստ»,- ասել է գնդապետ Ռոբերտ Քելլամը, որը վերահսկում է գործողությունը ամերիկյան կողմից։
Դրանց թվում M-1 Abrams տանկեր են եւ Bradley հետեւակի մարտական մեքենաներ:
Նիդեռլանդների զինված ուժերը օգնում են ծովային անվտանգության պահպանմամբ եւ հսկում նավահանգստի տարածքը, որտեղ տանկերն ու հետեւակի մարտական մեքենաները կտեղակայվեն մինչեւ արեւելք շարժվելը: