Երգչուհի Մաքսիմն արհեստական կոմայի մեջ է
Մրսածության առաջին նշանները երգչուհու մոտ ի հայտ են եկել մեկ շաբաթ առաջ։ Աստղը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել։ Իսկ մի քանի օր անց 38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը՝ բժիշկները նրա մոտ ախտորոշել են թոքաբորբ եւ թոքերի 40%-ի ախտահարում։
Ինչպես հայտնի է դարձել «StarHit»-ին, չնայած լավագույն բժիշկների ինտենսիվ թերապիային եւ շուրջօրյա հոգատարությանը, երեկ Maxim-ի վիճակը վատացել է:
«Ինչ-որ պահի հիվանդի մոտ ինքնուրույն շնչառության հետ կապված խնդիրներ են առաջացել, քանի որ աճել է թոքերի ախտահարումը։ Որոշում է կայացվել Մարինային արհեստական կոմայի մեջ մտցնել կամ, ինչպես կոչվում է, դեղորայքային քուն՝ ներքին օրգանների վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, թթվածնային քաղցը կանխելու համար, - պատմել է հիվանդանոցի աղբյուրը, որտեղ գտնվում է աստղը։ - Այժմ իրականացվում է օրգանիզմի համալիր հետազոտություն՝ հիվանդության ազդեցության ամբողջական պատկեր ունենալու եւ բուժման հետագա գործընթացը մշակելու համար»:
Երգչուհու ինքնազգացողության վատթարացման մասին տեղեկությունը հաստատել է նաեւ նրա PR տնօրենը։ «Մաքսիմը, ճիշտ է, այժմ միացված է արհեստական շնչառության սարքին, սակայն խուճապի չարժե մատնվել, նա շատ լավ բժիշկների ձեռքերում է, իրավիճակը վերահսկողության տակ է։ Նախօրեին, երբ մենք խոսում էինք հեռախոսով, Մարինան մարտական էր տրամադրված, ասաց, որ ամեն ինչ իր հետ հաստատ լավ կլինի», - մեկնաբանել է Յանա Բոգուշեւսկայան։