«Իրանը կողմ է տարածաշրջանային անվտանգության շուրջ բանակցությունների մեկնարկին». Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը ողջունում է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ բանակցությունները, փոխանցում է Tasnim News Agency-ն։
Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակներում իր իրաքցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով հարևան պետությունների միջև համագործակցության անհրաժեշտությունը։
Նշվում է, որ Զարիֆը համաժողովում ելույթի ժամանակ կխոսի նաև տարածաշրջանի հարևանների հետ կապերի վերաբերյալ Իրանի քաղաքականության մասին: