ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին հորդորել են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մայքլ Մաքքոլը և սենատոր Ջեյմս Ռիշը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ են արել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ հանրապետականների կայքում:
Սա քիմիական զենքի սահմանափակումների երկրորդ մասն է՝ համաձայն «Քիմիական զենքի ճնշման մասին» ամերիկյան օրենքի դրույթների:
ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ պատժամիջոցները պետք է դրվեն երկրի պետքարտուղարի որոշումից հետո երեք ամսվա ընթացքում: Ինչպես նշել են կոնգրեսականները, այս ժամկետը լրացել է այս տարվա հունիսի 2-ին:
Մաքքոլն ու Ռիշը կարծիք են հայտնել, որ պատժամիջոցների կիրառման հետաձգումը պայմանավորված է Բայդենի `«առճակատումից խուսափելու» ցանկությամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ֆոնին: