Բայդենը Պուտինին ասել է, որ աշխատում է ոչ թե ՌԴ-ի դեմ, այլ՝ ԱՄՆ-ի ժողովրդի շահերից ելնելով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ասել է, որ իր աշխատանքն ուղղված է ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ՝ ամերիկացի ժողովրդի շահերին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ես նախագահ Պուտինին ասել եմ, որ իմ օրակարգը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այն ուղղված է ամերիկյան ժողովրդին օգուտ բերելուն: Ամերիկայի ժողովրդին պաշտպանելը որպես նախագահ իմ պարտականությունն է»,-Պուտինի հետ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ժնևում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների ընդլայնված ձևափափով հանդիպումը: Ըստ CNN- ի, Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են 3,5 ժամ: