Ռուսաստանի հավաքականը հաղթեց Ֆինլանդիային՝ տանելով Եվրո-ի առաջին հաղթանակ
Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում Ռուսաստանի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ընտրանուն։ Հանդիպումը կայացավ Սանկտ-Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում և ավարտվեց 1-0 հաշվով։
Հանդիպման միակ գնդակն առաջին կեսին ավելացված րոպեին հեղինակել է ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը։
Հանդիպումը սպասարկել են նիդերլանդական մրցավարական բրիգադը՝ Դանի Մաքքելիի գլխավորությամբ։
Հիշեցնենք՝ առաջին տուրում Ռուսաստանը 0-3 հաշվով պարտվել էր Բելգիային, իսկ Ֆինլանդիան, իր հերթին, հաղթել էր Դանիային՝ 0-1։
Խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրում, Ռուսաստանի հավաքականը Կոպենհագենում կմրցի Դանիայի հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 21-ին։
Աղբյուր ArmSport.am