Բայդենը չի բացառել, որ Նավալնիի մահվան դեպքում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները կվատթարանան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ եթե դատապարտյալ Ալեքսեյ Նավալնին մահանա, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները կվատթարանան: Այս մասին նա խոսել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Kp.ru-ն:
Երկրի ղեկավարը չի բացառել, որ նման իրավիճակը կարող է բացասաբար ազդել այլ երկրների հետ հարաբերությունների վրա:
«Նավալնիի մահը կլինի մեկ այլ ցուցում այն բանի, որ Ռուսաստանում շատ թույլ կամ նույնիսկ ի սպառ բացակայում է մարդու հիմնարար իրավունքները հարգելու ցանկությունը։ Դա ոչինչ չէր բերի, բացի ամբողջ աշխարհի և ինձ հետ հարաբերությունների վատթարացումից», - ասել է Բայդենը: