Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարևոր են, մենք ավելի մեծ աջակցություն կտրամադրենք Ուկրաինային ու Վրաստանին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պետք է շարունակեն գործել:
«Պատժամիջոցները կարևոր են»,- հայտարարել է Ստոլտենբերգն ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ «Ղրիմի բռնազավթման» հետ կապված պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան: Դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ավելի մեծ աջակցություն տրամադրել «մտերիմ գործընկերներին»՝ Ուկրաինային և Վրաստանին:
«Հնարավոր է` ամենակարևոր բանը, որ մենք արել ենք, ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ դաշինքի արևելյան մասում մարտունակ զորք ունենալն է: Նոր մարտական խմբերը տեղակայված են Բալթյան երկրներում և Լեհաստանում, մենք եռապատկել ենք ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը», - հավելել է Ստոլտենբերգը: