Ռուսաստանի օրվա առթիվ ՌԴ դրոշը բաց է թողնվել ստրատոսֆերա (տեսանյութ, լուսանկարներ)
Ռուսաստանի օրվա նախօրեին ակտիվիստները երկրի դրոշը բաց են թողել ստրատոսֆերա (մթնոլորտի վերին շերտը՝ ծովի մակերևույթից 11-75 կմ բարձրության օդային տարածությունը), հայտնում է lenta.ru-ն՝ Համառուսական ժողովրդական ճակատի կայքին հղումով:
Ռուսական դրոշով թռչող սարքն օդ է բարձրացվել Վլադիմիրի մարզի աերոդրոմից և բարձրացել 26 600 մ բարձրության վրա:
Նշվում է, որ թռիչքն իրականացվել է «Ստրատոնավտիկա» կազմակերպության հետ գործընկերությամբ, որը մասնագիտանում է դեպի ստրատոսֆերա տարատեսակ հետազոտական, ժամանցային և այլ առաքելությունների արձակման գծով:
Ռուսաստանի օրը նշվում է հունիսի 12-ին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: