Բլինկենը կմասնակցի Ժնևում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանը
Հունիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ամերիկյան պատվիրակության կազմում կմասնակցի Ժնևում ԱՄՆ և ՌԴ առաջնորդներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը: Այս մասին գրում է RT-ն:
«Նա կմասնակցի Ժնևում նախագահ Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպմանը», - նշվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Բլինկենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է պատասխանել Մոսկվայի ցանկացած գործողության, որը ԱՄՆ-ն համարում է «ագրեսիվ»:
Բացի այդ, նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ, եթե Մոսկվան փոխի իր ուղին: