Հայաստանի հավաքականը պարտվեց Շվեդիայի ընտրանուն
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում՝ ընկերական խաղում, ուժերը չափեց Շվեդիայի ընտրանու հետ:
Առաջին խաղակեսից հետո Շվեդիայի ընտրանին հաղթում էր 2:0 հաշվով: 16-րդ և 34-րդ րոպեներին գոլերի հեղինակներ էին դարձել համապատասխանաբար Էմիլ Ֆորսբերգը և Մարկուս Դանիելսոնը:
38-րդ րոպեին Շվեդիայի հավաքականն ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայան Լարսոնի հարվածը hետ մղեց մեր ընտրանու դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։
64-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո Վահան Բիչախչյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ խփելով առաջին գոլն ազգային հավաքականի կազմում։
Բիչախչյանի գոլը խաղը փրկելու հույսեր արթնացրեց, սակայն 84-րդ րոպեին Մարկուս Բերգը երրորդ գնդակն ուղարկեց Դավիթ Յուրչենկոյի դարպասը՝ 3:1: Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց վերջին 10 խաղում: