«ԱՄՆ-ն փորձում է զսպել Ռուսաստանի զարգացումը». Պուտին
Ռուսաստանը տարաձայնություններ չունի ԱՄՆ-ի հետ, պարզապես այդ երկիրը ցանկանում է զսպել ՌԴ-ի զարգացումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք տարաձայնություններ չունենք Միացյալ Նահանգների հետ։ Նրանք միայն մեկ տարաձայնություն ունեն՝ ցանկանում են զսպել մեր զարգացումը և հրապարակավ խոսում են այդ մասին։ Մնացած ամեն ինչ բխում է այդ դիրքորոշումից․ և՛ տնտեսության ոլորտում սահմանափակումները, և՛ մեր երկրի ներքաղաքական գործընթացների վրա ազդելու փորձերը․ սա է ամբողջ պատմությունը»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Պուտինը։
Պուտինը, միևնույն նիստի ժամանակ պատասխանելով հունիսի 16-ին Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կայանալիք հանդիպումից հետո ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին հարցեին, հայտնել էր․ «Այդ հարցը պետք է Բայդենին տաք, ես չգիտեմ»։
«Մենք ոչ մի պատժամիջոց չենք սահմանում, մենք արձագանքում ենք այն ժամանակ, երբ հարկ ենք համարում, որպեսզի չվնասենք ինքներս մեզ, չկրակենք մեր ոտքին։ Ինչո՞ւ են ամերիկացի գործընկերներն անում այն, ինչ անում են՝ մինչ օրս առեղծված է մնում»,- նկատել էր Պուտինը։