Խոշորացույցի տակ են այն գյուղերը, որոնք գտնվում են Սերժ Սարգսյանի ընկեր «Ավշարի» Արայիկի ազդեցության գոտում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հույսն ընտրություններում դպրոցի տնօրեններն են, որոնց իր քաղաքական ղեկավարն ու թիմակիցները «նախկին կյանքում» ընտրակեղծարարներ էին համարում և քննադատում ընտրություններին ձայներ հավաքագրելու համար։
Մարզպետը վերջին շրջանում մեկը մյուսի ետևից դպրոցների տնօրեններ է փոխում, յուրայիններին նշանակում ժամանակավոր պաշտոնակատար և, ըստ լուրերի, հրահանգավորում հունիսի 20-ի ընտրությունների համար։ Սրանում համոզվելու համար բավական է փոքրիկ «շրջայց» կատարել մարզպետարանի կայքում եւ տեսնել, թե ինչ պարբերականությամբ են տնօրեններ փոխվում, ԺՊ-ներ նշանակվում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հատկապես խոշորացույցի տակ են այն համայնքները, որոնք գտնվում են Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր «Ավշարի» Արայիկ Գրիգորյանի ազդեցության գոտում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: