Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանին
Արայիկ Հարությունյանը ֆինանսների նախարարության աշխատակիցներին է ներկայացրել ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսերի նախարար նշանակելու մասին:
Երկրի ղեկավարն այցելել է ֆինանսների նախարարություն և աշխատակիցներին ներկայացրել նոր ղեկավարին:
Նախագահը խոսել է ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին ու միաժամանակ ընդգծել կազմակերպված և օպերատիվ աշխատանքի կարևորությունը հետպատերազմյան շրջանում ֆինանսատնտեսական հարցերը կարգավորելու գործում: