Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող փոխչեմպիոնի հետ
Հունիսի 1-ին Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում կայացել է ընկերական հանդիպում Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև։ Թիմերը հաղթողին չեն պարզել: Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։
24-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականի կազմում աչքի է ընկել Իվան Պերիշիչը, 72-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Վբեյմար Անգուլոն՝ հավասարեցնելով հաշիվը:
Հաջորդ ընկերական հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 5-ին՝ մրցելով ընտրանու Շվեդիայի հետ: