Հայաստանի ազգային հավաքականն սկսել է մարզական հավաքը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:
Վատառողջ լինելու պատճառով հավաքին և առաջիկա հանդիպումերին չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել նախապես հրավիրված Դավիդ Դավիդյանը: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Էդգար Բաբայանը: Հավաքականին է միացել նաև «Նոայի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը:
Այսպիսով՝ ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաքն սկսել և առաջին մարզմանը մասնակցել են հետևյալ 17 ֆուտբոլիստները․
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Գրիգոր Մելիքսեթյան - «Արարատ»
Պաշտպաններ
Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ալբերտ Խաչումյան - «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Հակոբ Հակոբյան - «Ուրարտու»
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»
Կիսապաշտպաններ
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան - «Արարատ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Արթուր Միրանյան - «Ուրարտու»
Կարեն Մելքոնյան - «Ուրարտու»
Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, Վահան Բիչախչյանը, Էդգար Բաբայանը և Սարգիս Ադամյանն ազգային հավաքականին կմիանան մայիսի 30-ին՝ Խորվաթիայում։