«Իմ տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակը գլխավորում է Տիգրան Ուրիխանյանը
«Իմ տունը Հայաստանն է» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում ընտրական ցուցակը:
Նշենք, որ այս ցուցակի ներքո համախմբվել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի թիմը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Ալյանս» կուսակցությունը:
Ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երկրորդ համարն է սահմանադրագետ Վարդան Այվազյանը, երրորդը` ճանաչված փաստաբան «Ալյանս»-ի փոխնախագահ Սոնա Գուլքանյանը։