«Նաստյան այժմ անճանաչելի է». ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակը վատթարացել է
Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական խնդիրները սրվել են: Ինչպես փոխանցում է Woman.ru կայքը, դերասանուհու առողջական վիճակը ծանր է, բժիշկները նույնիսկ կանխատեսում չեն անում, սակայն ամեն ինչ անում են նրա վիճակը թեթևացնելու համար:
«Նաստյան այժմ անճանաչելի է, նա շատ է գիրացել հորմոնալ դեղամիջոցների պատճառով և բոլորովին առանց մազերի է մնացել: Նա այժմ լրիվ ուրիշ մարդ է: Նաստյան այնքան էր ուրախացել, երբ բժիշկները թույլ էին տվել իրեն լողալ: Նա հույս ուներ վերականգնել նախկին կազմվածքը: Ամեն ինչ լավ էր, լողավազանն իսկապես ինչ-որ պահի օգնեց նրան որպես լավ ֆիզիոթերապիա: Քաշը չէր նվազել, սակայն նա իրեն ավելի լավ էր զգում: Սակայն հետո Նաստյան սկսեց իրեն վատ զգալ լողավազանում: Հետազոտության ժամանակ պարզ դարձավ, որ գլխապտույտի պատճառը քաղցկեղի կրկնությունն է: Այժմ բժիշկներն անում են ամեն հնարավորը»,- հայտնել են կայքի աղբյուրները:
Կայքի տվյալներով` Զավորոտնյուկին արտասահման տեղափոխել չեն պատրաստվում: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ դերասանուհին նշել էր 50-ամյա հոբելյանը` խոստանալով մեկ տարուց մեծ ասուլիս տալ:
Նա հիվանդության դեմ պայքարում է 2018 թվականի հոկտեմբերից, երբ նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել: Հիվանդությունը նրա մոտ զարգացել էր կրտսեր դստեր ծննդից հետո: Բժիշկները ենթադրում են, որ դրա համար կարող էր պատճառ հանդիսանալ արտամարմնային բեղմնավորման գործընթացը, քանի որ ծննդաբերությունից մեկ տարի առաջ դերասանուհին հետազոտվել էր և ամբողջովին առողջ էր: