Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը՝ փոխանցում է Ermenihaber-ը։
Վերջին 1 տարում եվրոյի, դոլարի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, մայիսի 25-ին արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել:
Մեկ եվրոյի դիմաց սահմանվել է 10․32 թուրքական լիրայի փոխարժեք։ Այս ցուցանիշը նոր ռեկորդ է թուրքական լիրայի պատմության մեջ։
Նախորդ հակառեկորդը գրանցվել էր մայիսի 14-ին՝ 1 եվրո 10.30 թուրքական լիրա հարաբերակցությամբ:
Լիրայի արժեզրկմանը նպաստում են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները: