Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ երկու անօդաչու թռչող սարք փորձել է թիրախավորել Դիարբեքիրում թուրքական ռազմաբազան
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ երկու անօդաչու թռչող սարք փորձել է թիրախավորել Դիարբեքիրում թուրքական ռազմաբազան:
Գրել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։
«Նախնական զեկույցները ցույց էին տալիս, որ տեղական ժամանակով առավոտյան ժամը 12: 30-ի սահմաններում մի քանի անօդաչու թռչող սարքեր փորձել են թիրախավորել ավիաբազան Դիարբեքիրում», - հաղորդել է իրանական լրատվամիջոցը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարը «Թվիթերում» արած հայտարարության մեջ նշել է, որ Դիարբեքիրում փորձ է արվել «ռազմական օբյեկտի վրա հարձակվել» երկու անօդաչու սարքերով, որոնք «վնասազերծվել են»:
«Զոհ չկա», - եզրափակել է Սուլեյման Սոյլուն:
«Հարձակման պատասխանատվության մասին անհապաղ հայտարարություններ չկան»։