ԱՄՆ-ը պահանջել է հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանի հետ սահմանից
Վաշինգտոնը ակնկալում է, որ Ադրբեջանը անհապաղ կհեռացնի բոլոր զորքերը Հայաստանի հետ սահմանից եւ կհրաժարվի Սյունիքի մարզում սադրանքներից, ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջալինա Պորտերը:
«Մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով իրավիճակին:
Զորքերի տեղաշարժը անպատասխանատու եւ չարդարացված սադրիչ քայլ է»,- ասել է Պորտերը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ: