Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային աստիճանաբար վերածում են «Ռուսաստանի անտիպոդի»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային աստիճանաբար վերածում են «Ռուսաստանի անտիպոդի, հակառուսական պետության», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Տպավորություն է ստեղծվում, որ Ուկրաինան դառնում է մի հարթակ, որտեղից, դատելով ամեն ինչից, պարբերաբար Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման տեսանկյունից հատուկ ուշադրություն պահանջող նորություններ ենք ստանալու»:
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները «ակնհայտ քաղաքական և ընտրական որոշումներ են ընդունում, որոնք միտված են քաղաքական դաշտը մաքրել այն ուժերից, որոնք հանդես են գալիս Ուկրաինայի հարավ-արևելքում, Դոնբասում ճգնաժամի խաղաղ կարգավորման և Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների օգտին»։
Նշենք, որ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ Պուտինը խնդրել է նաև զեկուցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Այս հարցն, անշուշտ, պետք է միշտ լինի մեր ուշադրության կենտրոնում, և մենք դրան պետք է ժամանակին և պատշաճ կերպով արձագանքենք՝ նկատի ունենալով այն սպառնալիքները, որոնք ստեղծվում են մեզ համար», - ասել է նա։